Մասսովկան լրացրել են տարեց պատգամավորները. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. ««Պալլադիում հոլլ»-ում ուրբաթ օրը կայացած «Վարչաբենդի» դիսկոտեկի ժամանակ շատերի զարմանքն է հարուցել տարեց պատգամավորների ներկայության փաստը։ Հրապարակված կադրերից երևում է, որ դիսկոտեկին մասնակցում են 70-ին մոտ Գագիկ Մելքոնյանը, Սերգեյ Բագրատյանը, Մարինա Ղազարյանը և այլք։ Ի դեպ, մեզ ասացին, որ այդ դահլիճում սովորաբար 200 հոգանոց միջոցառումներ են կազմակերպվել, բայց սեղան-աթոռները հանած՝ 400-500 մարդ կարող էին տեղավորել։ Դիսկոտեկի կադրերից երևում է, որ դահլիճը լեփ-լեցուն չէ, և գլխաքանակի խնդիր են ունեցել, այլապես զառամյալ պատգամավորներին չէին հրահանգի ներկայանալ ջահելների դիսկոտեկին, որ բացը լրացնեն»: |

««Խոր Վիրապ» արգելավայրին հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է»․ ՇՄՆ
10601:00
Փորձել են հրկիզել ԱԱԾ շենքը (տեսանյութ)
100Երեկ, 23:48
Պայթյուններ՝ Իրանում (տեսանյութ)
162Երեկ, 23:45
Արամ Ա-ի գլխավորությամբ հրատապ նիստ է անցկացվել
86Երեկ, 23:00
«Ըստ ԿԳՄՍ-ի՝ դպրոցներին գրություն չի ուղարկվել «Փառքի անկյունը» հեռացնելու վերաբերյալ»․ Նաիրի Հոխիկյան
135Երեկ, 21:06
«Իրանում դպրոցի վրա հարձակումը իրականացվել է ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան բազայից». ԻՀՊԿ
191Երեկ, 20:51
