Ճապոնացի թոշակառուն թունավոր սունկ է կերել արհեստական բանականության խորհրդով
![]() Ճապոնիայում 70-ամյա տղամարդը թունավորվել է թունավոր սնկերով, որոնք նեյրոնային ցանցը նրան խորհուրդ է տվել հավաքել՝ որպես ուտելի: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի սկզբին Նարա պրեֆեկտուրայում։ Թոշակառուն գտել է սնկերը, բայց կասկածել է, որ դրանք ուտելի են։ Նա փորձել է ցույց տալ գտածոն տեղական բուսաբանական այգու աշխատակիցներին, բայց նրանք այնտեղ չեն եղել։ Թոշակառուն լուսանկարել է սնկերը և վերբեռնել այն արհեստական բանականության ծրագրի մեջ։ Նեյրոնային ցանցը պատասխանել է, որ դրանք ուտելի սունկ են։ Տղամարդը վստահել է արհեստական բանականությանը, հավաքել է սնկերը, եփել դրանք տանը և թունավորվել։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, սնկերի նմուշներն ուղարկվել են հետազոտման։ Պարզվել է, որ տղամարդը կերել է ցուկիտակե (լուսնային լույսով սունկ), որը թունավոր տեսակ է, և որին հաճախ շփոթում են անվտանգ սնկերի հետ։ Առողջապահության պաշտոնյաները կոչ են արել զգույշ լինել սունկ հավաքելիս և չվստահել արհեստական բանականության խորհուրդներին։ |

«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
15400:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
19009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
20109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
18505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
45804.11.2026, 23:31
