«Սա անցյալի ցավոտ էջերը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձ է»․ Թուրքիայի ԱԳՆ
![]() Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոշտ հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունների։ Անկարան նշել է, որ այս հայտարարությունն անցյալի ցավոտ էջերը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձ է։ «Նեթանյահուն, որը դատվում է պաղեստինցի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության մեջ իր դերի համար, փորձում է թաքցնել իր և իր կառավարության կողմից կատարված հանցագործությունները։ Մենք դատապարտում և մերժում ենք այս հայտարարությունը, որն անհամատեղելի է պատմական և իրավական փաստերի հետ», - ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Բենիամին Նեթանյահուն հայկական և ասորական ծագումով փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ փոդքասթում հայտարարել էր, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
