Նեթանյահուն հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
822
Չորեքշաբթի, 27 օգոստոսի, 2025 թ., 09:30
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայկական և ասորական ծագումով փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ փոդքասթում հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Բեթ-Դեյվիդը Նեթանյահուին հարցրել էր, թե ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում 1915–1917 թվականներին Օսմանյան կայսրության իրականացրած ջարդերը, թեև, հաշվի առնելով Հոլոքոստի համաշխարհային ճանաչումը, Իսրայելը պետք է Ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկում առաջինը լիներ։ Հակառակ նրան, որ Քնեսեթը պաշտոնապես չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է, որ, իր կարծիքով, «Քնեսեթն այդ մասին բանաձև է ընդունել»։ Ի պատասխան Բեթ-Դեյվիդի դիտարկմանը, որ վարչապետի մակարդակով ճանաչում չի եղել, Նեթանյահուն պատասխանել է՝ «Ես ճանաչում եմ։ Ահա, խնդրեմ»։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
