Ղրղզստանում լեռնագնացուհի Նագովիցինային անհետ կորած են ճանաչել
![]() Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պաշտոնապես անհետ կորած է ճանաչել ռուս լեռնագնացուհի Նատալյա Նագովիցինային, որը ոտքի կոտրվածքի պատճառով չէր կարողանում շարժվել և օգոստոսի 12-ից գտնվում էր Պոբեդա լեռնագագաթին՝ մոտ 7200 մ բարձրության վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Ադիլ Չարիգովը։ «Այո, նա անհետ կորած է ճանաչվել, քանի որ ոչ ոք պաշտոնապես չի կարող հաստատել նրա կյանքը կամ մահը», - ասել է Չարիգովը։ Նախօրեին Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ քրեական գործ կհարուցվի Նագովիցինայի վերելքը կազմակերպած «Ակ-Սայ Թրևել» տուրիստական գործակալության դեմ։ Գործակալությունն ինքն է ակնարկել նրա մահվան մասին՝ ցավակցություն հայտնելով նրա ընտանիքին և խոստովանելով, որ լեռնագնացին փրկել հնարավոր չէ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
