Կոտրած ոտքով 12 օր լեռնագագաթին մնացած լեռնագնացուհուն փրկելու վերջին փորձը կարվի, եթե նա ողջ լինի
![]() Ռուս լեռնագնաց Նատալյա Նագովիցինային փրկելու փորձ կարվի օգոստոսի 25-ին, եթե պարզվի, որ նա ողջ է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի լեռնագնացության ֆեդերացիայից։ Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ 47-ամյա Նագովիցինային գտնելու և օգնելու փրկարարական գործողությունն ընդհատվել է եղանակային պայմանների պատճառով։ «Նրանք կփորձեն փրկել նրան եվրոդրոնով, եթե պարզվի, որ նա ողջ է։ Կախված դրանից՝ կարող է ևս մեկ փորձ արվել Նագովիցինային բարձունքից իջեցնելու համար»,- ասել է գործակալության աղբյուրը։ Նախկինում հաղորդվել էր, որ ռուս լեռնագնացուհուն Ղրղզստանի Պոբեդա գագաթից տեղափոխելու փորձերը ձախողվել են: Նագովիցինան չի կարողանում շարժվել ոտքի կոտրվածքի պատճառով և գտնվում է Պոբեդա գագաթին օգոստոսի 12-ից՝ մոտ 7200 մ բարձրության վրա գտնվող փոքրիկ հարթակի վրա։ Մի քանի հարյուր մետր ներքևում գտնվում է իտալացի լեռնագնացի մարմինը, որը Նագովիցինայի հետ նույն արշավախմբում է եղել: Իտալացին փորձել է փրկել Նագովիցինային, սակայն մահացել է սառնամանիքի հետևանքով առաջացած ուղեղի այտուցի պատճառով: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
