«ՌԴ-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ հուլիսի 23-24-ը՝ Ստամբուլում»․ #Independent
![]() Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ հուլիսի 23-ին կամ 24-ին՝ Ստամբուլում: Այս մասին հաղորդում է «Independent Türkçe» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ «Այս շաբաթ Ստամբուլում սպասվում է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպում: Բանակցությունները կարող են տեղի ունենալ չորեքշաբթի կամ հինգշաբթի: Պատվիրակության վայրի, ժամանակի և կազմի մասին տեղեկատվությունը չի հրապարակվում», - գրում է թերթը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ ուշադրության կենտրոնում կլինեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են մարդասիրական օգնությունը, գերիների փոխանակումը, ենթակառուցվածքների անվտանգությունը և սահմանային անվտանգության միջոցառումները։ Ակնկալվում է նաև, որ Եվրոեռյակը (Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան) ուրբաթ Ստամբուլում բանակցություններ կվարի նաև Իրանի ներկայացուցիչների հետ՝ միջուկային հարցերի շուրջ։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել էր բանակցությունների նոր փուլ՝ նշելով, որ Ուկրաինան պատրաստ է նման հանդիպման։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
