Ուկրաինան ՌԴ-ին առաջարկել է հաջորդ շաբաթ բանակցություններ անցկացնել
868
Շաբաթ, 19 հուլիսի, 2025 թ., 22:15
![]() Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է հաջորդ շաբաթ անցկացնել բանակցությունների նոր փուլ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ումերովի հետ հանդիպումից հետո։ Նրա խոսքով՝ փոխանակումների վերաբերյալ երկխոսությունը շարունակվում է, և Ստամբուլում նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։ Այժմ աշխատանքներ են տարվում հաջորդ փոխանակման ուղղությամբ։ Զելենսկու խոսքով՝ «բանակցային դինամիկան պետք է ամրապնդվի», և Ռուսաստանը պետք է «դադարի որոշումներ կայացնելուց խուսափելուց»։ «Եվ անհրաժեշտ է առաջնորդների մակարդակով հանդիպում՝ իսկապես կայուն խաղաղություն ապահովելու համար։ Ուկրաինան պատրաստ է նման հանդիպման», - ասել է Ուկրաինայի նախագահը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
