««Sputnik Ադրբեջանի» գործունեության համար այլևս պայմաններ չկան». Կիսիլյով
![]() «Russia Today» մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է, որ «Sputnik Ադրբեջանի» գործունեությունը շարունակելու համար այդ երկրում պայմաններ չկան: Այս մասին հայտնել է EADaily-ն։ «Խորապես մտահոգված ենք Բաքվում «Sputnik Ադրբեջանի»-ի ղեկավարների՝ ՌԴ երկու քաղաքացիների, կալանավորմամբ: Նրանց հետ ձերբակալվել են նաև խմբագրության մի քանի աշխատակիցներ՝ Ադրբեջանի քաղաքացիներ: Այս բոլոր գործողությունները որևէ հիմք չունեն: Ցավով պետք է նշենք, որ այսօր «Sputnik Ադրբեջանի»-ի համար այդ երկրում իր գործունեությունը շարունակելու պայմաններ չկան: Իր գործունեության բոլոր տարիների ընթացքում գործակալությունը հետամուտ էր մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը․ խմբագրական քաղաքականությունն ամբողջությամբ նվիրված էր Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության զարգացմանը: Մեր աշխատակիցներին անհիմն մեղադրանքներ են ներկայացվել, նրանք ձերբակալվել են անհեթեթ պատրվակով: Մեր կողմից կօգտագործենք բոլոր հասանելի միջոցները՝ մեր լրագրողների իրավական պաշտպանությունն ապահովելու համար», - ասել է Կիսելյովը: Ավելի վաղ հաղորդվել էր Ադրբեջանում «Sputnik Ադրբեջանի»-ի աշխատակիցների ձերբակալության մասին։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
