ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցիների մահվան հետ կապված՝ Ադրբեջանում քրգործ է հարուցվել
![]() Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Եկատերինբուրգում ձերբակալված երկու ադրբեջանցիների մահվան կապակցությամբ։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ քրեական գործը հարուցվել է Ադրբեջանի ՔՕ մի շարք հոդվածներով, այդ թվում՝ «Մի խումբ անձանց կողմից կատարված դիտավորյալ սպանություն», «Առանձնակի դաժանությամբ կամ ընդհանուր առմամբ վտանգավոր եղանակով կատարված դիտավորյալ սպանություն», «Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների»։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱՆ դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ադալաթ Հասանովը մամուլի ասուլիսում հայտնել էր, որ սպանության գործով մեղադրյալներ Հուսեյն և Զիյադդին Սաֆարով եղբայրների մահվան պատճառը ստացած վնասվածքների հետևանքով առաջացած հետտրավմատիկ շոկն էր։ ՌԴ-ում վերջիններիս մահվան պատճառը կապել էին սրտի հետ ունեցած խնդիրների հետ։ Ադրբեջանը սեփական դատաբժշկական փորձաքննությունն էր իրականացրել՝ հայտարարելով, որ ձերբակալվածները խոշտանգումների են ենթարկվել։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
