«Հայ եկեղեցին չպետք է ենթարկվի անհիմն հարձակումների»․ Լավրով
![]() Հայ Առաքելական եկեղեցու շուրջ հակամարտությունը պետք է լուծվի. ՌԴ-ն շահագրգռված է, որ այն չենթարկվի անհիմն հարձակումների։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո։ «Թեման քննարկվել է, լուրջ մտահոգություններ են արտահայտվել ՀՀ-ի ներսում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ։ Ակնհայտ է, որ սա մեր հարևանների ներքին գործն է, բայց, իհարկե հազարամյա Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները մեծ մտահոգություն են առաջացնում»,- ասել է Լավրովը։ «Եկեղեցին ավանդաբար եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք իսկապես չէինք ցանկանա, որ այն ենթարկվեր անհիմն հարձակումների, ըստ էության՝ առանց որևէ լուրջ հիմքի։ Եվ մենք շահագրգռված ենք, որ այս հակամարտությունը, այս իրավիճակը հնարավորինս շուտ լուծվի՝ հիմնվելով Հայաստանի Սահմանադրության, հավատացյալների իրավունքների լիակատար հարգանքի վրա»,- ընդգծել է Լավրովը։ Հիշեցնենք, ՀՀ ԱԳ նախարար Արաարատ Միրզոյանը չի մասնակցում Ղրղզստանում տեղի ունեցող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Հիշեցնենք նաև, որ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ https://www.facebook.com/share/v/19HL6jKTBY/ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
