«Փաշազադեն հանդես է եկել հերթական հայատյաց ելույթով». Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Բա չիմացա՞ք։ Պարզվում է՝ Ալիևի երեկվա ելույթից անմիջապես հետո Կովկասի մուսուլմանների գրասենյակը ավագանու նիստ է հրավիրել, որին մասնակցել են Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, ավագանու անդամներ, կրոնական միավորումների հետ աշխատանքի պետական կոմիտեի ներկայացուցիչներ և պատգամավորներ։ Իսկ նիստի ժամանակ Փաշազադեն հայտարարել է, որ «Հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար․․․»։ Ավելին, նիստի ժամանակ «պատմական» որոշում են կայացրել՝ «վերականգնելու Երևանի qazı–ը (Հոգևորական, շարիաթի դատավոր, որը քննում է մուսուլմանների շրջանում կրոնական դատարանների գործերը) իրավունքները», ոմն Բախթիյար Նաջաֆով էլ նշանակվել է այդ պաշտոնում։ Ըստ իս այս ամենին պետք է տրվի հստակ քաղաքական գնահատական թե՛ մեր Հայ Առաքելական եկեղեցու և թե՛ ԱԳՆ-ի կողմից։ Ինչքա՞ն կարելի է անտարբեր ու լուռ հետևել հակաքրիստոնեական, միջկրոնական, միջէթնիկ ատելություն հրահրող, ՀՀ-ի նկատմամբ տարածքային զավթողական ծրագրեր ի ցույց դնող Ադրբեջանի գործունեությանը»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Պետական ինստիտուտները վերածվել են մեկ անձի քմհաճույքները սպասարկող օրգանների»․ Դերենիկ Մալխասյան
5221:54
Թրամփը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ ընդգծվել է TRIPP-ի իրականացման կարևորությունը
10821:46
«Ֆրանսիայում ուժեղ հրդեհներ էին, մենք ինչո՞ւ հրշեջներ չուղարկեցինք»․ Դանիել Իոաննիսյան
5521:36
«Իսկ 5000 զինվորական տղու սպանությունը կազմակերպած ու ցինիկաբար ուրացածներին ե՞րբ եք պոլերով տալու»․ Արամ Գևորգյան
11320:54
«TRIPP-ը մոտ է իրականություն դառնալուն». Մարկո Ռուբիոյի հայտարարությունը
12420:18
«Ստորագրված դաշինքը ևս մեկ շրջադարձային պահ է Մերձավոր Արևելքի համար»․ Արտակ Զաքարյան
8319:42
