«Իշխանությունը փորձում է փոխել Գյումրիում ձևավորված քաղաքական պատկերը»․ Սոս Հակոբյան
![]() «Իշխանությունը փորձում է գտնել կամ գտել է ինչ-որ եղանակներ՝ կամաց-կամաց սկսելու խարխլել այն քաղաքական պատկերը, որն ունենք գյումրեցիների ընտրության արդյունքում»,- լրագրողների հետ զրույցում նշել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը։ Նա մանրամասնել է․ ««Մեր քաղաքը» խմբակցությունը ձևավորել էր 6 հոգանոց թիմ։ Ապրիլի 21-ին այդ թիմից Կարեն Բադալյանը դիմում էր գրել, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավագանու անդամ և հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Դիմումից 2 օր հետո բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում էր գրել, որ շարունակում է պաշտոնավարել, բայց դուրս է գալիս «Մեր քաղաքը» խմբակցությունից։ Հասկանալի է, որ այստեղ միջամտություն է տեղի ունեցել, անձի կամքի վրա ազդեցություն է եղել, նաև կարելի է հոգեբանական բռնություն անվանել։ Մեկ տրամաբանություն կա՝ ընդդիմադիրներից պոկված անկախ ավագանին կարող է ընդամենը մեկ շահի ծառայել՝ իշխանության շահին։ Այս միջամտությունը փորձ է խեղելու, փոխելու գյումրեցու քվեի արդյունքում ձևավորված քաղաքական պատկերը»։ |

«Պետական ինստիտուտները վերածվել են մեկ անձի քմհաճույքները սպասարկող օրգանների»․ Դերենիկ Մալխասյան
5221:54
Թրամփը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ ընդգծվել է TRIPP-ի իրականացման կարևորությունը
10821:46
«Ֆրանսիայում ուժեղ հրդեհներ էին, մենք ինչո՞ւ հրշեջներ չուղարկեցինք»․ Դանիել Իոաննիսյան
5521:36
«Իսկ 5000 զինվորական տղու սպանությունը կազմակերպած ու ցինիկաբար ուրացածներին ե՞րբ եք պոլերով տալու»․ Արամ Գևորգյան
11320:54
«TRIPP-ը մոտ է իրականություն դառնալուն». Մարկո Ռուբիոյի հայտարարությունը
12420:18
«Ստորագրված դաշինքը ևս մեկ շրջադարձային պահ է Մերձավոր Արևելքի համար»․ Արտակ Զաքարյան
8319:42
