«ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները կշարունակվեն շաբաթ օրը՝ Օմանում»․ Բաղայի
![]() Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին կգլխավորի դիվանագիտական և տեխնիկական հարցերով փորձագետների պատվիրակությունը, որը կմեկնի Օմանի մայրաքաղաք Մասկատ՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններ վարելու, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Օմանի կողմից մշակված պլանի և Իրանի ու ԱՄՆ-ի միջև պայմանավորվածության համաձայն՝ շաբաթ օրը մեր երկրի արտգործնախարարի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի միջև կանցկացվեն փորձագիտական հանդիպումներ և անուղղակի բանակցություններ։ Բանակցություններում առաջընթացը պահանջում է, որ մյուս կողմը ցուցաբերի բարի կամք, լրջություն և իրատեսություն։ Իրանական պատվիրակությունը, հաշվի առնելով նախկին փորձը, իր յուրաքանչյուր քայլը կհարմարեցնի մյուս կողմի վարքագծին և կգործադրի բոլոր ջանքերը՝ Իրանի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար», - նշել է Բաղային։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
