Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ.

«Ուժայիններն իրենց մարդկանց ուղարկում են թաղեր, որ բնակիչներին ասեն՝ ամեն ինչ որոշված է»․ Ռուբեն Մխիթարյան

294
Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 23:24
«Ուժայիններն իրենց մարդկանց ուղարկում են թաղեր, որ բնակիչներին ասեն՝ ամեն ինչ որոշված է»․ Ռուբեն Մխիթարյան

«Մարդիկ անվտանգություն են ուզում, աշխատանք են ուզում և հարցնում են՝ մինչև ե՞րբ է այս ամեն ինչը շարունակվելու»,- քարոզարշավի ամփոփիչ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

«Իրենք գիտեն, որ մարդկանց մեջ այդ հարցը կա, թե մինչև ե՞րբ է այս ամեն ինչը շարունակվելու, դրա համար ուժայիններն իրենց մարդկանց ուղարկում են, գնում են թաղերում, բեսեդկաներում մարդկանց ասում են՝ ամեն ինչ որոշված է»,- նշեց Մխիթարյանը։
Դիմելով գյումրեցիներին՝ քաղաքապետի թեկնածուն նշեց․ «Ամեն ինչ որոշում եք միմիայն դուք, ամեն ինչ կախված է ձեր ընտրությունից, շատ կարևոր է սա գիտակցել և ապացուցել, որ դուք վախեցող չեք»։