Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ.

«Գալիք պարտությունը Փաշինյանը թողնելու է իր թիմակիցների ուսերին»․ Վահան Բաբայան

291
Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 22:24
«Գալիք պարտությունը Փաշինյանը թողնելու է իր թիմակիցների ուսերին»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօրվա Գյումրու ՔՊ նախընտրական վերջին հավաքից տեսանյութեր նայելով պետք է գյումրեցին հասկանա, որ մարդիկ իրենց քաղաք էին բերվել որտեղից ասես, իսկ վարչական ռեսուրսի մասին էլ խոսք չկա՝ պոլիկլինիկա, քաղաքապետարան և այլն:
Այսինքն Արթիկից, Ախուրյանից, նույնիսկ Երևանից, բայց դա մի կողմ, այստեղ շատ ավելի կարևոր էր, որ Փաշինյանը այդպես էլ չգնաց Գյումրի: Գալիք պարտությունը նա թողնելու է իր թիմակիցների ուսերին, և նա չցանկացավ գնալ մի տեղ, որտեղ իրենք պարտվելու են»։

Աղբյուրը`   Վահան Բաբայան