Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ.

«Ո՞ր ուժերի հետ չեք համագործակցի»․ հարց՝ Կարեն Մալխասյանին

309
Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 22:12
«Ո՞ր ուժերի հետ չեք համագործակցի»․ հարց՝ Կարեն Մալխասյանին

Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը («Ապրելու երկիր») պատասխանելով հարցին՝ ո՞ր ուժերի հետ որևէ դեպքում չեք համագործակցի ու կոալիցիա չեք կազմի, ասել է․ «Որևէ մեկի հետ որևէ պայմանավորվածություն չունենք, այդ հարցը չենք քննարկել։ Չենք համագործակցի այն ուժերի հետ, ովքեր կփորձեն ուղղակի կամ անուղղակի համագործակցել ՔՊ-ի հետ, բայց նաև էն սկզբունքով ենք առաջնորդվում, որ քաղաքը ճգնաժամի առաջ չենք կանգնեցնելու։ Այն ուժերը, որոնց շահը քաղաքն է, սկզբունքային են, խնդիրը հասկանում են, ցանկանում են լուծել, ընտրություններից հետո կփորձենք եզրեր գտնել»։

Կարեն Մալխասյանի հարցազրույցը