«Սուտը ներկայացնել որպես ճշմարտություն, անամոթությունը՝ համարձակություն»․ Արմինե Օհանյան
![]() «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկեք խոստովանենք, որ մենք շատ բան ունենք սովորելու Նիկոլ Փաշինյանից։ Իհարկե, խոսքն իր դարակազմիկ «գաղափարախոսությունը», կամ իր չնաշխարհիկ մտքերը՝ «Իրական ու պատմական» Հայաստանների վերաբերյալ, յուրացնելու մասին չէ, ոչ էլ այն «հայտնագործությունների», թե՝ Արարատը Հայաստանի տարածքում չէ, իսկ Հայաստանի ամենաբարձր գագաթը Արագածն է, կամ՝ հարկ վճարելը ճիշտ է, որովհետև պետությունը հարկերի հաշվին է թոշակ, աշխատավարձ տալիս, կամ՝ ՀԴՄ կտրոն խփելն ավելի լավ է, քան չխփելը... Մենք նրանից պետք է այլ բաներ սովորենք: Օրինակ, ճակատագրական սխալներ թույլ տալու և դրանք ոչ մի կերպ չընդունելու «համարձակություն», մարդկանց զգացմունքները տրորելու լկտիություն, ազգային արժեքներից հրաժարվելու անամոթություն, մեր նախկին ասածներից կամ նախկինում հայտարարած սկզբունքներից հրաժարվելու ցինիզմ։ Պետք է կարողանանք մարդկանց անտեղի տեղը վիրավորել, առանց աչք թարթելու սուտ ասել և օրենք խախտել, անօրինական հրահանգներ իջեցնել մեզնից կախված մարդկանց, երեսպաշտության դասեր, կրթվելու խորհուրդներ տալ մեզնից գրագետներին ու ազնիվներին։ Պետք է սովորենք, թե ինչպես կարելի է նման ինքնավստահությամբ ճակատագրեր խեղել, մի ողջ ժողովրդի և երկու պետության ողբերգության պատճառ դառնալ՝ չվախենալով ոչ մարդկային, ոչ Աստծու դատաստանից և հանգիստ ապրել, անգամ խղճի խայթ չզգալով։ Առանց վատ զգալու՝ սպիտակը սև ներկայացնել, կորուստները՝ ձեռքբերում, անկումը՝ վերելք: Իսկ սխալները մատնացույց անողների վրա անզուսպ գոռալ ու բերանները ծեփել։ Պետք է սովորենք՝ ինչպես կարելի է սուտը ներկայացնել որպես ճշմարտություն, անամոթությունը՝ համարձակություն, մեր ինքնիշխանության գլխին կախված ռիսկերը՝ որպես ազատագրման և պետության կայացման ճանապարհ»։ Աղբյուրը` Արմինե Օհանյան |
«Կախված բժշկի նշանակած «գլխացավի» դեղի ազդեցությունից՝ ինքը կարող է ձերբակալել ընտրված քաղաքապետին»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
021:30«Սպասում ենք՝ Մարտուն Գրիգորյանը պատասխանի․ մենք թշնամական հարցեր չունենք»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
8319:54«Թող չմիավորվեն, ՔՊ-ն կշահի, իրենք էլ կմնան կոտրած տաշտակի առաջ»․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Գյումրիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների մասին (տեսանյութ)
10319:30Գյումրու ընտրություններին մասնակցած «Իմ հզոր համայնք»-ի անդամ Սուսաննա Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնել
12218:24«Գերմանիայի նախագահն այցելել է Ցեղասպանության հուշահամալիր, ու նրա հետ չեն եղել նիկոլն ու իր զուգընկերուհին». Մարգարիտ Եսայան
11918:18«Նիկոլն ավելի շուտ կգնա, եթե կեղտոտ խաղիկների պրակտիկան թարգվի»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
13017:18