«Գյումրիում արձանագրվել է վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտում»․ Գոհար Մելոյան
![]() Սահմանադրական իրավունքի մասնագետ, ՊԶՄԿ համահիմնադիր Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Գյումրի համայնքի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտում «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքն արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների, նյութական և մարդկային ռեսուրսների օգտագործումը ընտրությունների ժամանակ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ստանալու նպատակով։ Վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում քաղաքացիների նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ չորսհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով»։ Աղբյուրը` Գոհար Մելոյան |
«Կախված բժշկի նշանակած «գլխացավի» դեղի ազդեցությունից՝ ինքը կարող է ձերբակալել ընտրված քաղաքապետին»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
021:30«Սպասում ենք՝ Մարտուն Գրիգորյանը պատասխանի․ մենք թշնամական հարցեր չունենք»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
8319:54«Թող չմիավորվեն, ՔՊ-ն կշահի, իրենք էլ կմնան կոտրած տաշտակի առաջ»․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Գյումրիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների մասին (տեսանյութ)
10319:30Գյումրու ընտրություններին մասնակցած «Իմ հզոր համայնք»-ի անդամ Սուսաննա Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնել
12218:24«Գերմանիայի նախագահն այցելել է Ցեղասպանության հուշահամալիր, ու նրա հետ չեն եղել նիկոլն ու իր զուգընկերուհին». Մարգարիտ Եսայան
11918:18«Նիկոլն ավելի շուտ կգնա, եթե կեղտոտ խաղիկների պրակտիկան թարգվի»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
13017:18