«Քոչարյան Ռոբիկի ու իր դաշինքի համար մեր զոհերը նախընտրական գովազդ են»․ Վահագն Ալեքսանյան
![]() «Սերժի ու Քոչարյանի մարդիկ եկել են, Գյումրիում ուզում են համոզել, թե էս ընտրությունները Ղարաբաղի մասին են»,- այս մասին Գյումրիում, Սարիկ Մինասյանի եզրափակիչ հանրահավաքի իր ելույթում, նշեց ՔՊ-ական պատգամավոր Վագահն Ալեքսանյանը։ «Տարիներ շարունակ Ղարաբաղ ասելով՝ Գյումրու փողոցները ցեխի մեջ թողածները, տարիներ շարունակ Ղարաբաղ ասելով՝ ժամկետային զինծառայողներից Ղարաբաղում չծառայելու համար փող կերածները, այդ փողերով իրենց համար ասաբնյակներ գնածները եկել են, ուզում են 2025 թվականին գյումրեցուն համոզել, թե ընտրությունները Ղարաբաղի մասին են։ Ղարաբաղը ձեզ համար մշտապես եղել է մենակ ու մենակ ձեր գրպանները լցնելու միջոց։ Գյումրեցին ու շիրակցին սաղիցդ էլ լավ գիտի, թե ինչ ա նշանակում Ղարաբաղը, որովհետև լինելով Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը՝ ամենաշատ ժամկետայիններն ա տվել՝ Ղարաբաղում ծառայելու, որովհետև ձեր փայ փողը չեն կարողացել տալ, որ Ղարաբաղ չընկնեն»,- նշեց իշխանական պատգամավորը։ «Մեր զոհերից են խոսում այն մարդիկ, ովքեր մեր զինվորների սպանությունների կադրերը՝ բայրաքթարից նկարած, իրենց նախընտրական գովազդներում էին դնում․ խոսքս Քոչարյան Ռոբիկի ու իր դաշինքի մասին է, մեր զոհերը իրենց համար եղել են և շարունակում են մնալ նախընտրական գովազդ»,- ասաց Ալեքսանյանը։ |
«Կախված բժշկի նշանակած «գլխացավի» դեղի ազդեցությունից՝ ինքը կարող է ձերբակալել ընտրված քաղաքապետին»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
021:30«Սպասում ենք՝ Մարտուն Գրիգորյանը պատասխանի․ մենք թշնամական հարցեր չունենք»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
8319:54«Թող չմիավորվեն, ՔՊ-ն կշահի, իրենք էլ կմնան կոտրած տաշտակի առաջ»․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Գյումրիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների մասին (տեսանյութ)
10319:30Գյումրու ընտրություններին մասնակցած «Իմ հզոր համայնք»-ի անդամ Սուսաննա Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնել
12218:24«Գերմանիայի նախագահն այցելել է Ցեղասպանության հուշահամալիր, ու նրա հետ չեն եղել նիկոլն ու իր զուգընկերուհին». Մարգարիտ Եսայան
11918:18«Նիկոլն ավելի շուտ կգնա, եթե կեղտոտ խաղիկների պրակտիկան թարգվի»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
13017:18