«Սոցիալական ցանցերում հրապարակվում են առաջնագծի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»․ ՀՀ ՊՆ
![]() Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում։ Ֆուտբոլից հետո խորը քնած ՊՆ նախարարը և խաղաղության համաձայնագրին փաթաթված Նիկոլ Փաշինյանը բան չունե՞ն ասելու»։ Րոպեներ անց ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասված է․ «Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ընդ որում, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Հրադադարի ինտենսիվ, էական խախտման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով՝ բազմակի ճշգրտումներից հետո։ Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց և հետևել ՊՆ պաշտոնական լրահոսին»։ Աղբյուրը` ՀՀ ՊՆ |

«Մենք ուզում ենք, որ Հայաստանում հանքարդյունաբերական շղթաները հնարավորինս երկարեն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5218:24
«Գյումրին սովորական քաղաք չէ»․ Վարդան Ղուկասյանի ուղերձը
6618:12
«Բյուջեի վերաբաժանումը միշտ էլ իշխանության առաջնահերթության ու գերատեսչությունների քաշային կարգի հարց է»․ Գոռ Մադոյան
9617:06
«Ստի, փուչ շոուների ճանապարհը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»․ Ոսկան Սարգսյան
7316:18
Փարիզում իրավիճակը կրկին լարվել է (տեսանյութ)
14315:48
«Գժանոց՝ բաց երկնքի տակ»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
12415:30
