Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 01 մարտի, 2025 թ.

«Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցածը դասական օրինակներից էր, թե ինչպես չի կարելի վարել դիվանագիտություն»․ Վարդան Ոսկանյան

138
Այսօր, 15:06
«Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցածը դասական օրինակներից էր, թե ինչպես չի կարելի վարել դիվանագիտություն»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օվալաձև աշխատասենյակում երեկ տեղի ունեցածը դասական օրինակներից էր, թե ինչպես չի կարելի վարել դիվանագիտություն։
Զելենսկին կրկին հայտնվել էր մի սենյակում, որտեղ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո միայն սենյակն էր նույնական այն ամենի հետ, ինչ եղել էր նախկինում։
Նման պայմաններում չի կարելի ներկայանալ նույն շապիկով, նույն լուսանկարներով, նույն դեսպանով և նույն քարոզչական խոսույթով, եթե առնվազն միջուկային գերտերության նախագահ չես»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան