«Ես Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպել եմ, իրենք իրենց մեղավորությունը զգում են». Տիգրան Արզաքանցյան
«Ռուսաստանի հետ մենք միշտ շահույթով ենք դուրս եկել»,- «ԱրմԼուր»-ի եթերում ասել է «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը՝ անդրադառնալով Հայաստանի դեպի Արևմո՞ւտք, թե՞ դեպի Ռուսաստան կեղմնորոշմանը: Արզաքանցյանը նշել է, որ այսօրվա հարաբերությունների պատճառով հիմա մեր 1000-ից ավելի վարորդները Լարսում կանգնած են, քանի որ չունենք թունելներ, որը ռուսը մեզ հետ համատեղ կարող էր սարքել: «Մեր քաղաքական աշխատանքի որակը չի հագեցնում Ռուսաստանի բոլոր քաղաքական գործիչներին: Իրենք գոհ չեն, դրա համար չեն թողնում, որ մեր մեքենաները ժամանակին հասնեն: Տնտեսական ճնշում ա, որ մենք հասկանանք»,- ասել է Արզաքանցյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանին էլ է տեղեկացրել այս խնդիրների մասին, իսկ նա էլ նշել է, որ Ռուսաստանն էլ մեղավորություններ ունի՝ իր խոստումները չի կատարում: «Ես համաձայն եմ Փաշինյանի այդ հիմնավորման հետ: Ես Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպել եմ, իրենք իրենց մեղավորությունը զգում են: Վլադիմիր Պուտինի հետ էլ եմ հանդիպել, բայց ոչ այս անգամ: Իրենք հիմա մեր կողմից ուզում են ճիշտ ու արդար աշխատանքային քայլեր»,- ասել է Արզաքանցյանը: |
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18