«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ամրոցի բանալիները հանձնել». Սուրեն Սուրենյանց
«Այս ամբողջ տարվա ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը որոշ իմաստներով դրսևորել է մեր քաղաքական ղեկավարության վարքագծին շատ նման վարքագիծ։ Ռուսներն ասում էին, որ պետք է երկխոսության մեջ մտնել Թուրքիայի հետ՝ իրենց միջնորդությամբ և ներառական կառավարություն ստեղծել, Ասադը համառորեն մերժեց այդ առաջարկը»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ հավելելով, որ Փաշինյանը նույնպես ընդառաջ չգնաց բանակցությունների կոչին, ինչն էլ բերեց այս իրավիճակին։ «Ռուսների հետ կարելի էր բանակցել, օրինակ՝ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը կատարել և ռուսների առաջ դնել Հայաստանի սուվերեն տարածքի վերականգնման խնդիր․․․ Հիմա ինչ երաշխիք ունենք, որ Թուրքիան չի դառնա մոդերատոր․․․ Մեծ մտահոգություններ ունենք․ Արևմուտքի նպատակը այս տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի ազդեցության թուլացումն է, և նրանք պետք է ձգտեն այստեղ նույն մոդելը կիրառել, ինչ Սիրիայում․․․ Մենք ամեն ինչ արեցինք ռուսական վերահսկողությունը մերժելու համար, բայց կարող ենք ստանալ ադրբեջանաթուրքական ներխուժում․ հիմնական վտանգը սա է»,- նշեց քաղաքագետը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի իշխանության մեսիջներում վտանգների մասին ոչինչ չկա՝ կերեք, խմեք, տոլմա փաթաթեք, հեծանիվ քշեք, Սուրենյանցն ընգծեց․ «Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ամրոցի բանալիները հանձնելուն։ Իր պահվածքով նա հայ ժողովրդի քաղաքական դիմադրության բոլոր կենտրոնները չեզոքացնում է․․․ Դրան է ուղղված իրենց ընտանեկան էժան «սերիալները», ամուսիններով մրցակցության մեջ են՝ ում դիտելիությունն է բարձր, դարձել են անճաշակ բլոգերներ։ Երբ որ պետության ղեկավարն իրեն պահում է անճաշակ բլոգերի պես, այլ բան չես կարող ենթադրել, քան այն, որ նա պատրաստվում է ամրոցի բանալիները հանձնել։ Առնվազն հրաշք պետք է լինի, որ Հայաստանը, որպես պետություն, տարածքային այս ամբողջականության մեջ կարողանա պահպանվել։ Առնվազն տեսանելի է, որ Փաշինյանը ադրբեջանական ենթապետության վիճակում է պատկերացնում Հայաստանի գոյությունը և հասարակությանը պատրաստում է այդ վիճակին»։ |
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18