Քեյթ Միդլթոնը հայտարարել է, որ ավարտել է քաղցկեղի դեմ բուժումը
![]() Ուելսի արքայադուստր Քեթրինը (Քեյթ Միդլթոն) սեպտեմբերի 9-ին հայտարարել է, որ ավարտել է քաղցկեղի բուժումը, որն իր մոտ ախտորոշվել էր տարեսկզբին։ «Ես չեմ կարող ձեզ ասել, թե ինչքան թեթևացած եմ, որ վերջապես ավարտեցի քիմիաթերապիան»,- ասվում է Ուելսի արքայազնի և արքայադստեր հայտարարության մեջ, որը հրապարակվել է իրենց X սոցիալական ցանցում: Արքայադուստր Քեթրինը հավելել է, որ ինքը շարունակում է շարժվել դեպի «վերականգնում և լիարժեք ապաքինում», ինչը, ըստ նրա, երկար ժամանակ կպահանջի: Չնայած դրան՝ Քեթրինը նախատեսում է առաջիկա ամիսներին վերադառնալ աշխատանքին և հրապարակային ելույթներին։ «Չնայած այն ամենին, ինչ տեղի է ունեցել նախկինում, ես մտնում եմ վերականգնման նոր փուլ՝ կյանքի հանդեպ հույսի և երախտագիտության նոր զգացումով»,- ասել է Քեյթ Միդլթոնը: Ուելսի արքայադուստրն ու արքայազնը շնորհակալություն են հայտնել բոլորին աջակցության համար։ Քեթրինը հավելել է, որ ինքը մնում է «կողք կողքի» նրանց հետ, ովքեր շարունակում են պայքարել քաղցկեղի դեմ։ |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
18506.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
16805.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
44104.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
19004.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
12604.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
23430.10.2026, 16:12
