Ինքնաձիգով, դանակով հարձակվել են Վարագավանի վարչական ղեկավարի վրա
![]() Այսօր՝ օգոստոսի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարագավան բնակավայրի վարչական ղեկավարի աշխատասենյակում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ ժամը 16։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչներ 28-ամյա Կալին Մանուչարյանը 28-ամյա Դավիթ Կարապետյանի հետ միասին գնացել են Վարագավան բնակավայրի վարչական ղեկավար 42-ամյա Արմեն Աբրահամյանի աշխատավայր, մտել նրա աշխատասենյակ և կենցաղային հարցերի շուրջ Կ․ Մանուչարյանն սկսել է զրուցել վարչական ղեկավարի հետ, զրույցն այնուհետև վերածվել է վիճաբանության, որի ժամանակ Կ․ Մանուչարյանը հայտնել է, որ գյուղի տերերը իրենք են ու սկսել է հայհոյանքներ հնչեցնել Ա․ Աբրահամյանի հասցեին, հարձակվել նրա վրա և հարվածներ հասցրել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա դիմել փախուստի։ Արդեն վիրավոր վիճակում Ա․ Աբրահամյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դեպի Վարագավանի միջնակարգ դպրոցի ուղղությամբ հետապնդել է նրան, այդ ընթացքում դպրոցին հարակից տարածքում Բերդ-Վարագավան ավտոճանապարհին վերջինս մեքենայի առջևը իր կողմից վարվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով փակել է Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Կարեն Միրզոյանը և Կ․ Մանուչարյանի հորեղբայրը, Տավուշի մարզի բնակիչ 56-ամյա Արամ Մանուչարյանը, ով ուղևորի նստատեղից իջել է ձեռքին ունենալով ինքնաձիք, սկսել է հայհոյանքներ հնչեցնել Վարագավանի վարչական ղեկավարի հասցեին, որ կսպանի, ապա մարտական դիրքի է բերել ինքնաձիգը ու այդ պահին նրանց և Ա․ Աբրահամյանի միջև սկսվել փոխադարձ ծեծկռտուք, որի ընթացքում վարչական ղեկավարին հաջողվել է Ա․ Մանուչարյանի ձեռքից խլել ինքնաձիգը, որից հետո Ա․ Մանուչարյանը դանակով փորձել է հարվածել Ա․ Աբրահամյանին, որը նրան չի հաջողվել և Կ․ Միրզոյանը «Mercedes»-ով դիմել է փախուստի։ Ոստիկանները ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Կ․ Մանուչարյանին, Ա․ Մանուչարյանին և Կ․ Միրզոյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Ինքնաձիգը ոստիկանները ներկայացրել են քննիչին։ |

Ինչպես են երեխային դուրս հանում շրջված ավտոմեքենայից (տեսանյութ)
8311:12
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
8410:54
Ուկրաինան հարվածներ է հասցրել Ozon-ի պահեստներին (տեսանյութ)
14309:34
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող՝ ամերիկյան Mondelez International-ի ևս մեկ գործարանի
32701:00
Մալաթիա-Սեբաստիայի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին
133Երեկ, 14:06
Հերթական ողբերգական դեպքը՝ բանակում. զինծառայող է մահացել
143Երեկ, 12:00
