Մարդու օրգանիզմում առաջին անգամ տիտանից սիրտ են տեղադրել
![]() Առաջին անգամ հիվանդի օրգանիզմում տեղադրվել է մեխանիկական սիրտ, որն օգտագործում է նույն տեխնոլոգիան, ինչ արագընթաց երկաթուղային գծերը: Վիրահատությունը կատարվել է Տեխասի սրտի ինստիտուտում (ԱՄՆ)։ Սարքը ստացել է TAH (ընդհանուր արհեստական սիրտ) անվանումը։ Այն տիտանից պատրաստված երկփորոքային պտտվող պոմպ է՝ արյուն մղելու համար։ Միակ շարժվող մասը մագնիսական կախված ռոտորն է, որը մղում է արյունը և փոխարինում իրական սրտի երկու փորոքներին: Մագնիսական կախվածքով ռոտորի առավելությունն այն է, որ շփում չկա: Հայտնի է, որ շփումը մեծացնում է սարքի մաշվածությունը և կարող է հանգեցնել դրա կոտրմանը: Այս պահին սարքն օգտագործվում է հիվանդին կենդանի պահելու համար, մինչ կիրականանա իսկական սրտի փոխպատվաստումը, այսինքն, այն ժամանակավոր է աշխատում։ Գիտնականները մտադիր են շարունակել կլինիկական փորձարկումները, հայտնում է New Atlas-ը։ Նախկինում գիտնականները հայտնել էին փոխպատվաստված սրտի պոմպով և խոզի երիկամով առաջին հիվանդի մահվան մասին: Նա տառապում էր ծանր հիվանդություններով, որոնք անհնարին դարձրեցին սովորական փոխպատվաստումը: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
18506.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
16805.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
44104.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
19004.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
12604.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
23430.10.2026, 16:12
