Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2026 թ.

Մանրամասներ՝ «Վառեմ մարեմ»-ի շենքի մասնակի փլուզումից

305
Կիրակի, 28 հուլիսի, 2024 թ., 15:42
Մանրամասներ՝ «Վառեմ մարեմ»-ի շենքի մասնակի փլուզումից

Հուլիսի 28-ին, ժամը 13:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցում նկատել է փլուզում:
Պարզվել է, որ Աճեմյան 2 հասցեում գտնվող «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է, իսկ շինության ներսում՝ երկրորդ հարկում, փլուզվել է մեկ կիսաքանդ միջնապատ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: