Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2026 թ.

Աղստև գետի վարարման հետևանքով 55 քաղաքացի է արգելափակվել

215
Կիրակի, 28 հուլիսի, 2024 թ., 14:18
Աղստև գետի վարարման հետևանքով 55 քաղաքացի է արգելափակվել

Հուլիսի 28-ին, ժամը 12:37-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 55 քաղաքացի Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակվել է Խաշթառակ գյուղի մոտակայքում՝ «Հեքիաթ» ճամբարում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։