Երիտասարդ ամուսինների ու նրանց տղայի մահվան պատճառ դարձած կասկածյալը վթարից հետո փախել է Վրաստան
![]() ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ երեկ՝ հուլիսի 26-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից «BMW X3» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը, երբ «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխվելիս է եղել, դիմել է փախուստի և լքել է ՀՀ պետական սահմանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա վարած ավտոմեքենայում՝ առջևի նստատեղի աջ կողային հատվածում, հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված: Հիշեցնենք՝ ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ 2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար են բախվել «BMW X3 3.01» մակնիշի և «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «HONDA FTT 1.3» մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել են, իսկ նրանց 8-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել է: |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
15613:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
16110:43
Կրասնոյարսկում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել
18309:42
Դատական նիստի ժամանակ կալանավորը բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, հայհոյանքներ հնչեցրել
139Երեկ, 15:00
Ղազախստանում մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
277Երեկ, 11:01
Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
17525.11.2026, 23:30
