Անչափահասների միջև վիճաբանության ժամանակ գործի են դրվել դանակներ․ կան վիրավորներ
![]() Հուլիսի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, Շահումյան փողոցի 1/5 հասցեում գտնվող գերեզմանաքարերի արտադրամաս «Արա Բալյան Ա/Ձ» են եկել Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Գ․ Ե-ն, 17-ամյա Ռ․ Ա-ն, 14-ամյա Գ․ Բ-ն, 15-ամյա Ա․ Ս-ն, 15-ամյա Է․ Մ-ն, 14-ամյա Հ․ Ա-ն, որտեղ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Է․ Մ-ի, 16-ամյա Խ․ Կ-ի, 15-ամյա Ա․ Բ-ի, 17-ամյա Ա․ Բ-ի, 15-ամյա Է․ Խ-ի, 16-ամյա Է․ Խ-ի միջև, որի ժամանակ Է․ Խ-ն դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Գ․ Ե-ին: Արդեն ժամը 18։10-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին «Չարենցավան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ գյուղերից մեկում իրենց հողամասում վայր ընկնելու հետևանքով «գլխի գագաթային շրջանի և մեջքի սալջարդ պատռված վերք» ախտորոշմամբ ծնողները բուժօգնության են տեղափոխել Գ․ Ե-ին: Ոստիկաները կասկածներ ունեն, որ նա նույնպես մասնակից է եղել նշված միջադեպին։ Ոստիկանություն ներկայացած Ա․ Ս-ի մոտից հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ և ծալովի դանակ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Ինչպես են երեխային դուրս հանում շրջված ավտոմեքենայից (տեսանյութ)
8311:12
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
8410:54
Ուկրաինան հարվածներ է հասցրել Ozon-ի պահեստներին (տեսանյութ)
14309:34
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող՝ ամերիկյան Mondelez International-ի ևս մեկ գործարանի
32701:00
Մալաթիա-Սեբաստիայի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին
133Երեկ, 14:06
Հերթական ողբերգական դեպքը՝ բանակում. զինծառայող է մահացել
143Երեկ, 12:00
