Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2026 թ.

Տավուշում զինվորական բեռնատարը բախվել է երթուղային միկրոավտոբուսին. կան վիրավորներ

263
Երկուշաբթի, 15 հուլիսի, 2024 թ., 19:24
Տավուշում զինվորական բեռնատարը բախվել է երթուղային միկրոավտոբուսին. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 15֊ին զինվորական բեռնատարը Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի տարածքում մտնելով միջպետական ճանապարհ՝ բախվել է Նոյեմբերյան֊Բագրատաշեն երթուղու միկրոավտոբուսին, որի 6 ուղևորներ վնասվածքներ են ստացել, հաղորդում է լրագրող Ոսկան Սարգսյանը:

Նրա խոսքով, վիրավորներին Նոյեմբերյանի ԲԿ֊ում ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան