Կրակոցներ՝ Երևանում՝ ՔՊ գրասենյակի մոտ․ կա վիրավոր
![]() Այսօր՝ հուլիսի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի 33 հասցեի դիմաց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ, կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ դեպքի վայրից հրազենային վնասվածքներով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Կրակոցներ արձակողին ոստիկանները տաք հետքերով հետապնդել ու վնասազերծել են, ում մոտ է եղել նաև հանցագործության գործիք ատրճանակը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Աղբյուրի տեղեկություններով՝ նա Արեշում հայտնի գարեջրատան տեր «Սամիկոյի» տղան է՝ 26-ամյա Արմեն Գ․-ն, իսկ հրազենային վնասվածքներ ստացած վիրավորը Երևանի բնակիչ 27-ամյա Հարություն Ի․-ն է։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
