Արարատում 1 տարեկան երեխան ընկել է 2-րդ հարկի պատուհանից
![]() Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան զանգվածի շենքերից մեկի բնակարանի 2-րդ հարկի պատուհանից երեխան անզգուշաբար վայր է ընկել: Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Արարատ» ԲԿ-ից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ քաղաքացիների ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխա, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Վիրավորն Արարատի մարզի բնակիչ 1-ամյա Դավիթ Մ-ն է, ով ժամը 08:10-ի սահմաններում բարձրացել է իրենց տան ննջասենյակի պատուհանագոգին, հենվել պատուհանի վրա տեղադրված ցանցին, որն էլ բացվել է ու երեխան 2-րդ հարկի պատուհանից վայր է ընկել: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
