Խուլիգանության դեպք՝ Սյունիքում. բանկից ստացած կապոցում հուշանվեր թղթադրամներ են եղել
![]() Հունիսի 24-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ մայիսի 13-ին, Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Ժաննա Խ-ն «Յունիբանկ» ԲԲԸ-ի Սիսիանի մասնաճյուղից որպես սոցիալական աջակցություն ստացել է 10 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամների ընդհանուր 1 մլն դրամի կապոց, որն իրեն տվել է նույն բանկի աշխատակից 34-ամյա Նարե Վ-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժաննա Խ-ն հունիսի 23-ին ժամը 22։00-ի սահմաններում բացելով կապոցը, նկատել է, որ կապոցում առկա է թվով 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամ: Ժաննա Խ-ն ոստիկաններին է ներկայացրել թվով 9 հատ հուշանվեր թղթադրամները, ելքի անդորրագիրը (օրդեր) և թղթադրամների կապոցը՝ բանկի կնիքով: Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
