Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 23 հունիսի, 2024 թ.

«Այ որ ՔՊ-ականները հայտնվեն ճաղերից այն կողմ, լինելու ա լրիվ ուրիշ ժանրի կինո». Վազգեն Սաղաթելյան

128
Շաբաթ, 15 հունիսի, 2024 թ., 22:18
«Այ որ ՔՊ-ականները հայտնվեն ճաղերից այն կողմ, լինելու ա լրիվ ուրիշ ժանրի կինո». Վազգեն Սաղաթելյան

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Գերասիմ Վարդանյանին և ՀՅԴ 12 այլ անդամների ձերբակալել են, մեկի մասով արդեն կա կալանքի որոշում, հավանաբար, նույնը փորձելու են անել Գերասիմի հետ: Երբ ես հայտնվեցի Արմավիր ՔԿՀ-ում, նույն կորպուսում էի, ինչ ավելի վաղ Գերասն էր: Շատերը բացառապես դրական հիշում էին իրեն, քանի որ ինքը իրապես կարգին տղա ա: Իհարկե, անազատության մեջ գտնվելը մեծ սթրես ու փորձություն ա, բայց էս տեսակին չես կարող վախեցնել դրանով, այ որ ՔՊ-ականները հայտնվեն ճաղերից այն կողմ, լինելու ա լրիվ ուրիշ ժանրի կինո:
Լիակատար աջակցությունս եմ հայտնում Գերասիմին, ՀՅԴ մյուս անդամներին և բոլոր քաղաքական բանտարկյալներին: Սա շատ շուտով ավարտվելու ա ու ոմանց համար ավարտը բացարձակ happy ending-ի տրամաբանության մեջ չի լինելու: Ձեր հետ եմ, տղերք ջան»: