Երևան`   +9 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2026 թ.

Խոշոր հրդեհ` Էջմիածնում

364
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2024 թ., 21:24
Խոշոր հրդեհ` Էջմիածնում

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում գործող «Ծիրան» սուպերմարկետի տանիքից կրակ ու ծուխ է նկատվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է «Ծիրան» սուպերմարկետի տանիքում, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: