Երևան`   +9 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2026 թ.

Արտաշատում ավտոբուսն ընկել է քաղաքացու վրա

262
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2024 թ., 15:00
Արտաշատում ավտոբուսն ընկել է քաղաքացու վրա

Հունիսի 5-ին, ժամը 11:04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցում ավտոբուսն ընկել է քաղաքացու վրա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս ամբարձիչի վրայից «Mercedes-Benz» մակնիշի ավտոբուսն ընկել է քաղաքացի Հ. Հ-ի (ծնված 1985թ․) վրա։
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ավտոբուսի տակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է»։