Երևան`   +9 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2026 թ.

Վայոց ձորում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա

238
Երեքշաբթի, 04 հունիսի, 2024 թ., 10:30
Վայոց ձորում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա

Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Արատես գյուղում արջը հարձակվել է քաղաքացու վրա: Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի բնակիչ 38-ամյա Լյովա Վարդանյանն է, ով Արատեսում բոխի հավաքելիս է եղել, երբ արջն անակնկալ հարձակվել է նրա վրա: Բժիշկներ պայքարում են նրա կյանքի համար: