Ոստիկանները հայտնաբերել են Օձունում 64-ամյա տղամարդուն սպանած 27-ամյա կնոջը
![]() Երեկ՝ մայիսի 27-ին, իրավապահները բացահայտել են Օձուն գյուղում տեղի ունեցած սպանությունը: Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը՝ Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Սոֆյա Կ-ն, խոստովանել է արարքն ու հայտնել, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, հողը փխրեցնելու համար նախատեսված բրիչով (փոցխ), հարվածներ է հասցրել Լ. Խեչումյանին, ինչից հետո, նրան թողնելով դեպքի վայրում, հեռացել է: Սոֆյա Կ-ն ոստիկանաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիքը: Նա ձերբակալվել է: Աղբյուրի տեղեկություններով՝ Սոֆյա Կ-ն նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված՝ բնակարանային գողություններ կատարելու համար: Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Օձուն գյուղի տներից մեկում հայտնաբերել է նույն տան բնակիչ 64-ամյա Լ. Խեչումյանի դին՝ գլխի շրջանում ստացած հարվածի հետքերով։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
