Երևան`   +9 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2026 թ.

«Առավոտյան միայն Լոռի ու Տավուշ գնացող ճանապարհներն են բաց մնալու». Բագրատ Սրբազան

335
Կիրակի, 26 մայիսի, 2024 թ., 22:54
«Առավոտյան միայն Լոռի ու Տավուշ գնացող ճանապարհներն են բաց մնալու». Բագրատ Սրբազան

«Առավոտյան ժամը 8-ին մեկ մարդու նման պետք է սկսվեն անհնազադության ակցիաները, եթե ուզում եք, որ այս մարդիկ օր առաջ հեռանան: Ոչ թե նայեք իմ դեմքին, սիրելի ժողովուրդ, այլ միմյանց դեմքերին նայենք: Միմյանց պետք է տեսնենք միևնույն խրամատում: Մենք չպետք է թողնենք իրենց՝ գալու աշխատանքի, որովհետև իրենք աշխատանք չունեն, վաղուց ազատված են այդ գործից: Թե բարոյապես, թե ֆիզիկապես իրենք դադարել են լինել այն պաշտոնյաները, որոնց դուք, իրենց բառերով, վարձել եք, որ ձեզ ծառայեն:

Առավոտից բացի Տավուշ և Լոռի տանող ճանապարհներից մնացած բոլոր ճանապարհները փակ պետք է լինեն»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը: