Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

«Կապը կտրված էր Շնողի, Թեղուտի, Նեղոցի, Հաղպատի և Ծաղկաշատի հետ». Արեն Մկրտչյան

217
Կիրակի, 26 մայիսի, 2024 թ., 21:54
«Կապը կտրված էր Շնողի, Թեղուտի, Նեղոցի, Հաղպատի և Ծաղկաշատի հետ». Արեն Մկրտչյան

ՔՊ-ական պատգամավոր, ծնունդով Ալավերդիից Արեն Մկրտչյանը գրում է. «Աղետի գոտում բացի նշված 7 (Ախթալա, Քարկոփ, Շամլուղ, Բենդիկ, Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում) բնակավայրերից, կապը կտրված էր Ալավերդի համայնքի ևս 5 բնակավայրի՝ Շնողի, Թեղուտի, Նեղոցի, Հաղպատի և Ծաղկաշատի հետ (5200 բնակիչ)՝ Մ6 միջպետական ճանապարհի փլուզման պատճառով։
Ակներ-Հաղպատ ձորով տրանսպորտային կապ է ստեղծվել Հաղպատ և Ծաղկաշատ գյուղերի հետ։ Գյուղերն անհրաժեշտ կերպով կսնուցվեն։
Շնողի, Թեղուտի և Նեղոցի հետ կապը և սնուցումը Տավուշի մարզով կապահովվի՝ Արճիսի հատվածից»։