Երևան`   +9 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2026 թ.

Երևանում ավտոբուսը բախվել է գազատար խողովակին, կան վիրավորներ

336
Կիրակի, 26 մայիսի, 2024 թ., 17:00
Երևանում ավտոբուսը բախվել է գազատար խողովակին, կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14:10-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է գազատար խողովակին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ բախման հետևանքով սկսվել է գազի արտահոսք։ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։