Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու դին

164
Շաբաթ, 25 մայիսի, 2024 թ., 10:24
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու դին

Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջից դեպի Արաբկիր վարչական շրջան տանող հատվածի փոքր կամրջի վրա, հետիոտնի համար նախատեսված մայթին, «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա է կայանված ու կան կասկածներ, որ վարորդը, հնարավոր է, ինքնասպանություն գործելու նպատակով նետվել է։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, կամրջի տակ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերրվել է տղամարդու դի։ Մահացածի ընկերը ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ նա Ուկրաինայի 35-ամյա քաղաքացի Անդրանիկ Գ-ն է, ով մասնագիտությամբ ատամնաբույժ էր և բնակվում էր Աբովյան քաղաքում․ 2 օր է՝ փնտրում էին նրան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։