Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.

Արծվիկ Մինասյանի բնակարանում լուսադեմին հրդեհ է բռնկվել

152
Ուրբաթ, 24 մայիսի, 2024 թ., 14:54
Արծվիկ Մինասյանի բնակարանում լուսադեմին հրդեհ է բռնկվել

Այսօր Լուսադեմին հրդեհ է բռնկվել ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի բնակարանում։ «Սպուտնիկ Արմենիա»-ի աղբյուրը հայտնում է, որ Մինասյանն ու ընտանիքի անդամները մինչև փրկարարների ժամանելը դուրս են եկել բաց պատշգամբ ու այդպես փրկվել ծխահարվելուց։ Ընտանիքի անդամներից ոչ մեկը չի տուժել։
ՀՀ ՆԳՆ–ից հաստատել են լուրը՝ հավելելով, որ խոսքը Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում գտնվող 100 քմ բնակարանի տարածքում բռնկված հրդեհի մասին է։ Փրկարարները բնակարանից տարհանել են 3 մարդու, որից մեկը՝ անչափահաս։