Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 22 հունիսի, 2024 թ.

29-ամյա կինն ուներ 3 երեխա, փոքրը՝ 7 ամսական

140
Երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ., 14:00
29-ամյա կինն ուներ 3 երեխա, փոքրը՝ 7 ամսական

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, «Թալին» բժշկական կենտրոնում բուժառու է մահացել։ Նշվել էր, որ բուժառուն Արագածոտնի մարզի գյուղերից մեկի 29-ամյա բնակչուհի է, ով հիվանդանոցում «արտարգանդային վիրահատություն» է ունեցել և ժամը 12:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում, ինքնազգացողության վատացում է ունեցել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
«Իրավաբան»-ը խոսել է Արագածոտնի մարզի Շղարշիկ վարչական շրջանի ղեկավար Արաբո Հարությունյանի հետ։
Նա նշել է, որ կինը բնակվում էր Շղարշիկում, ամուսնացած էր, ուներ 3 երեխա, տղան 7 տարեկան է, աղջիկները՝ 4 տարեկան և 7 ամսական։
«Վիրահատություն է եղել, որից 2 օր հետո մահացել է։ Բժիշկների մեկնաբանությամբ ինչ-որ թրոմբ է պայթել, դա է եղել մահվան պատճառը»,- ասել է նա։
Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: