Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի կառավարության ներսում տագնապային տրամադրություններ են: Բանն այն է, որ չնայած այն բանին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե ամուր «նստած» է իր աթոռին, բայց մտավախություն ունի թիմից. ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ հատկապես երեկվա՝ Բագրատ Սրբազանի բազմահազարանոց հանրահավաքը Փաշինյանի մոտ սրել է իրավիճակը, որ ցանկացած պահի հնարավոր է «առնետավազք» սկսվի, ու դա կանխելու համար որոշ ստուգողական հանձնարարություններ են տրվել: Բացի դրանից, Փաշինյանը ամեն կերպ վերահսկում է թիմին, որպեսզի չկարողանան կապի դուրս գալ Բագրատ Սրբազանի հետ. բոլորը վախեցած են, լարված ու մտահոգ իրենց ճակատագրով: Եվ, որպեսզի քաջալերի թիմակիցներին, երեկ երեկոյան հանդարտեցրել է նրանց ուղիղ և սմս շփումների միջոցով՝ հայտարարելով, թե առաջիկա օրերին հավաքը կմարի, քանի որ մայիսյան տոնով, ոչ աշխատանքային օրով է պայմանավորված եղել, երեկվա մարդաշատությունը: ՔՊ-ն հույս ունի, որ մի քանի օրից իրենք կանցնեն իրենց բնականոն անհոգ կյանքին»։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«Վաղը ես մեկնելու եմ Կիրանց». Բագրատ Սրբազան
5920:30«Ուզում եմ վերջին անգամ դիմել Հայկ Մարությանին և իր կուսակցությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
6920:24«Նիկոլի կառավարությունը հայի մեջ կոտրեց հայ լինելը»․ Նարինե Կիրակոսյան
9116:54«Եթե շարունակեք, անուն առ անուն կանդրադառնանք»․ Հենրիխ Դանիելյան
10316:18«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի ու Ադրբեջանի միջև». Ալիև
17316:00«Տեսնում ենք սահմանների որոշման գործընթացի առաջին դրական արդյունքները». Ալիև
16615:54