«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապրիլի 25-ի առավոտից Բաղանիս-Ոսկեպար հիմնական ավտոճանապարհը երկկողմանի փակել են, որպեսզի սահմանազատման գործընթացի սահմաններում աշխատանքներ իրականացնեն։ Միջպետական ավտոճանապարհի այդ հատվածում երթևեկը կատարվում է Հարսնաքարով ձգվող շրջանցիկ ճանապարհով։ Բաղանիսի բնակիչները հայտնեցին, որ սահմանազատման անվան տակ տարածքներ հանձնելուց հետո Ադրբեջանի, Բաղանիս-Այրում նախկին գյուղի սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով։ Այստեղ արդեն սահմանային սյուներ են տեղադրվել։ Բաղանիս գյուղում հավաքված կենցաղային աղբը հեռացվում է ամեն կիրակի օրը։ Անցած կիրակի ՝ ապրիլի 21-ին Բաղանիսի կենցաղային աղբը տեղափոխվել է նշված աղբավայր, սակայն հաջորդ կիրակի, ամենայն հավանականությամբ, դա հնարավոր չի լինելու անել»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36