«Ասում էին՝ երկիրն ապագա ունի, ապագան սե՞նց էր»․ կիրանցի
Կիրանցում առավոտից լարված իրավիճակ է, բնակիչները տեղեկացել են, որ սակրավորներ են ժամանելու գյուղ՝ ականազերծման աշխատանքներ իրականացանլու նպատակով։ Պատրաստվում են խոչընդոտել, սակայն հստակ չգիտեն, թե որ տարածքներից են սկսվելու աշխատանքները։ «Մեզ ուրիշ սահման են ցույց տվել, հիմա այլ սահմանների մասին են խոսում։ Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքներից ավելի շատ տարածքներ են անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասում է բնակիչը՝ շեշտելով, որ իրենց պայքարը հանուն հայրենիքի է, ոչ մի քաղաքական ուժ իրենց չի ուղղորդում։ «Կիրանցն անպարտելի է, թող զենք տան՝ մեր հողը պահենք, ստիպում են՝ հետ քաշվել, ինչի՞ համար։ Ասում են՝ մի քանի տուն մնալու է Ադրբեջանի սահմանում։ Ազգովի դուրս եկանք, իշխանություն ընտրեցինք, մեզ լուսավոր ապագա էին խոստանում, ասում էին՝ էս երկիրը ապագա ունի, ապագան սե՞նց էր»,- ասում է կիրանցին։ |
Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները (տեսանյութ)
1318:24Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի զբաղմունքը՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ)
3517:48Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)
4717:36«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
4617:30«Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5017:18«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
6916:00