Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Գյուղապետերը կգան ու բոլորի ներկայությամբ կպատմեն՝ ինչ են խոսել Փաշինյանի հետ»․ Բագրատ Սրբազան

103
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ., 11:06
«Գյուղապետերը կգան ու բոլորի ներկայությամբ կպատմեն՝ ինչ են խոսել Փաշինյանի հետ»․ Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շարունակում է մնալ Ոսկեպար-Կիրանց ճանապարհին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների կողքին: Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ գիշերը հանդիպել է Կիրանցի վարչական ղեկավարին, ով Փաշինյանի հետ հանդիպումից հետո եղել է այլալված և ասել, որ ոչինչ չի փոխվել. «Պայմանավորվեցինք, որ վարչական ղեկավարները պետք է գան այստեղ ու բոլորի ներկայությամբ ասեն՝ ինչ են խոսել»,- հայտնեց Սրբազանը։